00:00:00

18 մահճակալ․ ԵՊԲՀ-ում ևս մեկ բաժանմունք կծառայի կորոնավարակի բուժմանը

17:55, 22 հունիս 2020

Երեւանի Պետական Բժշկական համալսարանի նոր բաժանմունքն արդեն պատրաստ է։ 18 մահճակահալից բաղկացած բաժանմունքը վաղվանից կօգտագործվի բացառապես կորոնավիրուսային հիվանդների բուժման նպատակով։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Նա նշեց, որ շինարարները օր ու գիշեր աշխատել են, որպեսզի հնարավորինս արագ պատրաստ լինի ևս մեկ բաժանմունք։ Ավելի վաղ ԵՊԲՀ-ում առանձնացվել էր մեկ այլ բաժանմունք, որտեղ ներկայումս բուժում է ստանում 65 հիվանդ։ Բաժանմունքում 25 մահճակալ առանձնացվել է մանկահասակ երեխաների համար, որոնց մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ Շուշան Դանիելյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքին հետեւել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս բաժանունքը ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր