00:00:00

Սաուդյան Արաբիայում պարետային ժամը չեղարկվել է

23:43, 22 հունիս 2020 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել համապետական ​​պարետային ժամը, որը գործում էր մի քանի ամիս շարունակ: Ընդ որում, Էր-Ռիադը թույլ է տվել վերսկսել ամբողջ առեւտրային գործունեությունը: Սակայն միջազգային թռիչքները դեռ արգելված են, եւ հաջի հետ կապված հարցը բաց է մնում, հայտնում է RG- ն: Այսօրվա դրությամբ Սաուդյան Արաբիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է Արաբական թերակղզում: Վերջին տվյալների համաձայն՝ այստեղ ավելի քան 154 հազար վարակման դեպք է գրանցվել (նրանց մեկ երրորդը դեռ շարունակում է մնալ հիվանդանոցներում), մահացել է 1.2 հազար մարդ: Համավարակի պատճառով թագավորությունում սահմանված սահմանափակումները սկսել էին մեղմացվել Ռամադանի եւ Իդ ալ-Ֆիթրի ավարտից հետո: Սակայն վարակման դեպքերի թվի աճը նրանց ստիպեց կրկին խստացնել կարանտինային ռեժիմը: Այդպես, երկրի երկրորդ մեծ քաղաքում՝ Ջիդում, երկու շաբաթ առաջ մզկիթները կրկին փակվեցին, եւ պարետային ժամ հայտարարվեց: Անցած 14 օրվա ընթացքում ժամը 15.00-ից 6.00-ը արգելվում էր տնից դուրս գալ: Այլ քաղաքներում եւս պարետային ժամ էր գործում: Բայց հիմա այն չեղյալ է հայտարարվել, եւ մզկիթները վերաբացվել են ամբողջ երկրում: Ընդ որում, աղոթավայրերն ամբողջությամբ ախտահանվել են, իսկ գորգերի վրա նշաններ են փակցվել, որպեսզի մարդիկ երկու մետր հեռավորություն պահպանեն: Սուրբ վայրեր թույլատրվում է ընդամենը 50 մարդու միաժամանակ այցելությունը: Ընդ որում, թագավորության բնակիչները պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր