00:00:00

Թրամփի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը կլքի իր պաշտոնը. ԶԼՄ-ներ

21:33, 22 հունիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Քեւին Հասեթը ամռանը կլքի ԱՄՆ վարչակազմը, հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները: Հասեթը խորհրդականի պաշտոնին վերադարձել էր աշնանը՝  կորոնավիրուսի համավարակի կապակցոթույամբ վատթարացող տնտեսական իրավիճակի ֆոնին: Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ գործազրկությունն ԱՄՆ-ում կարող է հասնել Մեծ դեպրեսիայի ժամանակների մակարդակին, եւ կողմ էր հանդես գալիս գործազրկության դեմ պայքարին ուղղված ծախսերի ավելացմանը: Նշվում է, որ Հասեթը խորհրդատվական ծառայություններ է մատուցում անփոխհատույց հիմունքներով, նրա պաշտոնավարումը միշտ պլանավորվում էր որպես ժամանակավոր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր