00:00:00

Հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների արձանագրած կատարողական ցուցանիշները. Փաշինյան

16:13, 22 հունիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները: Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին և բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների նախորդ տարիների և այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրած կատարողական ցուցանիշները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր