00:00:00

ԿԺԴՀ-ն սկսել է բարձրախոսներ տեղադրել Հարավային Կորեայի հետ սահմանին

20:31, 22 հունիս 2020 Աշխարհ

ԿԺԴՀ-ն սկսել է բարձրախոսներ տեղադրել Կորեայի Հանրապետության հետ սահմանին: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները: Զինվորականների խոսքով՝ նշաններ են հայտնաբերվել առ այն, որ ԿԺԴՀ-ն սկսել է բարձրախոսներ տեղադրել ապառազմականացված գոտում (DMZ), ընդգծում է գործակալությունը: Սահմանին քարոզչության միջոցներից հրաժարվելը երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից 2018 թվականի սեպտեմբերին ստորագրված ռազմական պայմանագրի պայմաններից մեկն էր: Ստորագրումից հետո երկու կողմերն ապամոնտաժել էին քարոզչության հեռարձակման տեղադրված սարքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր, որ Փհենյանի հրատարակչությունները եւ տպարանները 12 միլիոն քարոզչական թռուցիկ են տպագրել՝ Կորեայի Հանրապետության տարածքում տարածման համար: Նշվում է, որ Ժողովրդադեմոկրատական ​​հանրապետության այլ քաղաքների տպարանները մտադիր են լրացուցիչ մի քանի միլիոն թռուցիկ տպել: ԿԿՀԳ-ն նաեւ հայտնել էր քարոզչական նյութերի տարածման համար սարքավորումների նախապատրաստման ավարտի մասին: Մասնավորապես՝ դրանց տարածման համար նախատեսվում է ավելի քան 3 հազար փուչիկ գործարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր