00:00:00

Դուբայը հուլիսի 7-ից կսկսի օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել

20:10, 22 հունիս 2020 Աշխարհ

Դուբայը վերսկսում է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունումը, հայտնում է Gulf News-ը՝ հղում տալով Դուբայի ճգնաժամային և տարերային աղետների կառավարման գերագույն հանձնաժողովի հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Դուբայն օտարերկրյա զբոսաշրջիկներին ընդունելու է հուլիսի 7-ից սկսած։ Նշվում է, որ բոլոր ժամանողները պետք է համապատասխանեն սահմանված պահանջներին, միևնույն ժամանակ, պահանջներին պետք է ինքնուրույն ծանոթանան։ Դուբայի օդանավակայան ժամանած զբոսաշրջիկները պետք է «Առողջական վիճակի մասին հայտարարագիր» լրացնեն և COVID-19 DXB app բջջային հավելվածում գրանցվեն, միևնույն ժամանակ պարտադիր է ապահովագրության և կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայությունը։ Նշվում է, որ անձի թեստավորումը մեկնումից առավելագույնը 96 օր առաջ պետք է իրականացվի, զբոսաշրջիկները կարող են անգամ հենց օդանավակայանում թեստավորվել։ Եթե այցելուի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա նա պետք է իր հաշվին 14 օր ինքնամեկուսանա։ Դուբայի տարածքում բոլոր զբոսաշրջիկները պետք է հետևեն անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին՝ դիմակ կրեն, պահեն սոցիալական հեռավորությունը, ախտահանիչ նյութեր օգտագործեն, հետևեն իրենց առողջությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր