00:00:00

Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու համար ստորագրություն է հանձնել 7 թեկնածու

19:59, 22 հունիս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու համար ստորագրություն է հանձնել 7 թեկնածու, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի ԿԸՀ-ին: ԿԸՀ ներկայացուցչի խոսքով՝ հանձնված ստոգրությունների թվի մասին տեղեկությունը կհրապարակվի մինչեւ ամսվա վերջ: ԿԸՀ-ում նշել են, որ թեկնածության առաջադրման համար հայտարարություններ են տրվում առաջադրվելու համաձայնության, եկամուտների եւ գույքի հռչակագրերի մասին: «Նման փաստաթղթեր է ներկայացրել միայն Վիկտոր Բաբարիկոն»,-նշել է ԿԸՀ ներկայացուցիչը: Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է հավաքել 100 000 ստորագրություն: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է մոտ 2 մլն ստորագրություն: Վիկտոր Բաբարիկոն հավաքել է 435 000 ստորագրություն, Վալերի Ցեպկալոն՝ 200 000 ստորագրություն, անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելու մասին հայտարարել են նաեւ Անդրեյ Դմիտրեւը, Սվետլանա Տիխանովսկայան եւ Աննա Կանոպացկայան: Բելառուսի նախագահական ընտրությունները կանցակցվեն օգոստոսի 9-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր