00:00:00

ԵԽ գլխավոր քարտուղար. Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի ղեկավարությամբ

14:16, 22 հունիս 2020

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի ղեկավարությամբ: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Նրա խոսքով՝ «հունիսի 19-ին հաստատված եւ այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի զրակացությունը թույլ է տալիս լուծել Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի միջեւ առկա խնդիրները»: «Իշխանություններին կոչ եմ անում ղեկավարվել Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներով՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների անխոչընդոտ իրականացման ճանապարհով եւ Եվրոպայի Խորհրդի ստանդարտներին համապատասխան»,-եզրափակել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր