00:00:00

«Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը․․․ Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»

12:51, 22 հունիս 2020

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։ Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին: Անգամ պետք չէ ընթերցել ընտանեկան թերթն ու այն կիսողներին: Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք: Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր