00:00:00

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը․ Տիգրան Մատինյան

11:00, 22 հունիս 2020

Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ #Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու (ֆիշինգի) փորձերը։ Այսօր առավոտից արդեն մի քանի տեղ հանդիպեցի նման դեպքերի։ Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը․ 1․ Ստեղծվում է Facebook-ի Login լինելու էջին շատ նման, կեղծ կայք-էջ։ 2․ Facebook-ում ստեղծվում է էջ՝ «Safety» «Security» և այլ մոլորեցնող անվանումներով։ 3․ Իրենց էջում կատարում են գրառումներ՝ տեքստում tag անելով տարբեր բիզնես էջեր, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ․ «Ձեր XXXX էջը բողոքարկվել է ուրիշ օգտվողի կողմից։ Եթե դուք սեփականատերն եք այս էջի, շտապ անցեք հղումով և հաստատեք»։ 4․ Հղումով անցնելիս բացվում է 1-ին կետում նշված կայք-էջը (նկարը կցված է գրառմանը): 5. Ձեզ թվում է, թե Facebook-ում եք, և կամավոր հանձնում եք ձեր մուտքանունն ու գաղտնաբառը։ Դատելով այսօրվա ակտիվ արշավի կիսագրագետ տեքստերից՝ կարող եմ ենթադրել, որ կազմակերպված է ոչ Հայաստանից։ Ի՞նչ անել․ 1․ Մի՛ հավատացեք նման գրառումներին։ Facebook-ը երբեք այդպիսի ծանուցումներ չի ուղարկում։ 2․ Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա։ 3․ Մի՛ լրացրեք մուտքանունն ու գաղտնաբառը՝ առանց կայքի URL-ը ստուգելու և համոզվելու, որ հենց այն կայքում եք, որը փնտրում էիք։ 4․ Եթե, այնուամենայնիվ, լրացրել եք, արագ փոխեք գաղտնաբառը։ (եթե նույն գաղտնաբառն այլ տեղեր նույնպես օգտագործում եք, փոխեք դրանք նույնպես): 5. Ակտիվացրեք կրկնակի անվտանգություն ձեր անձնական պրոֆիլում, որպեսզի, անգամ գաղտնաբառն իմանալու դեպքում, չկարողանան մուտք գործել ձեր էջ՝ առանց ձեր հեռախոսահամարին հասանելիություն ունենալու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր