00:00:00

Իսպանիան բացել է սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

22:53, 21 հունիս 2020

Իսպանիան չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը, կրկին բացել իր սահմանները եվրոպական երկրների մեծամասնությունից զբոսաշրջիկների համար եւ թույլ տվել բրիտանացի զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր առանց կառանտին պահպանելու, հաղորդում է BBC News-ը: Երեք ամսվա ընթացքում երկիրը գտնվել է աշխարհում ամենակոշտ կարանտինային ռեժիմներից մեկում: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է հիգիենայի միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին՝ չնայած սահմանափակումները մեղմելու փաստին: Իսպանիան ԵՄ-ում զբաղեցնում է երրորդ տեղը կորոնավիրուսի հետեւանքով մահացած պացիենտների թվով՝ ավելի քան 28000 մարդ: Սովորաբար Իսպանիա այցելում է տարեկան շուրջ 80 մլն զբոսաշրջիկ, եւ տնտեսության այդ ոլորտը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 12 տոկոսը: Զբոսաշրջային ոլորտի բացումը դիտարկվում է որպես որոշիչ գործոն իսպանական տնտեսության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր