Սպիտակ տունը կատակ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ անհրաժեշտ է նվազեցնել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը, գրում է CNN-ը:
«Երբ այդպիսի մասշտաբով թեստավորում է անցկացվում, ապա ավելի շատ դեպքեր են հայտնաբերում: Ուստի, ես իմ մարդկանց ասացի. «Խնդրում եմ դանդաղեցրեք թեստավորումը, բայց նրանք ստուգում և ստուգում են»,- ավելի վաղ հայտարարել էր Թրամփը Օկլահոմայում անցկացվող նախընտրական հանրահավաքի ժամանակ: