Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցի Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդրահարույց ձեւակերպումների, ինպես նաեւ «նախկինիզմի» եւ մի շարք այլ հարցերի մասին։
ԵԽ-ն ամսի 19-ին ԱԼԳ գագաթնաժողովին ընդառաջ ընդունեց իր ռեկոմենդացիաները։ Այս փաստաթուղթը շրջանակային գնահատականն է առանձին երկրներում ստեղծված իրավիճակի, այնպես էլ հակամարտության հետ կապված։ Վերջին նման ռեկոմենդացիան եղել է 2017 թ․ ԱԼԳ գագաթանաժողովին ընդառաջ։