00:00:00

Կադիրովը հայտարարել է, որ չի վարակվել կորոնավիրուսով

21:56, 21 հունիս 2020 Աշխարհ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանձնել է COVID-19 կորոնավիրուսի հակամարմինների թեստ, եւ արդյունքը եղել է բացասական. հակամարմիններ չեն հայտնաբերվել։ «Դա նշանակում է, որ կորոնավիրուսով ես չեմ հիվանդացել»,-գրել է նա սոցցանցերում: Կադիրովի խոսքով՝ նա հանձնել է անալիզներ Չեչնիայի Ուրախների եւ հնարամիտների ակումբի հավաքականի հետ միասին: Հավաքականի անդամների շրջանում, ինչպես պարզվել է, չորս մարդ արդեն հիվանդացել էր կորոնավիրուսով եւ ձեռք բերել իմունիտետ: Անցած ամիս տարածվել էր տեղեկատվությունը, որ Կադիրովը վարակվել եւ տեղափոխվել է Մոսկվա բուժման նպատակով մի շարք բարձրաստիճան անձանց հետ միասին: Ինքը՝ Չեչնիայի ղեկավարը, ինչպես նաեւ նրա ենթակաները, հերքել են հիվանդությունն ու անվանել մայրաքաղաք կատարված թռիչքները եւ նրա հիվանդության մասին լուրերը որպես ասեկոսեներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր