00:00:00

Սա պատերազմ է, որը կարող ենք հաղթել, եթե միավորենք բոլորիս ջանքերը. Ֆրանսիայից ժամանած բժիշկ

14:43, 21 հունիս 2020

Ֆրանսիայից ժամանած 7 բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձն են փոխանակում հայ մասնագետների հետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: «Ամեն օր մենք համատեղ համայցներ ենք կազմակերպում, քննարկում ենք բուժման տւակտիկան, ինչ կարանք փոխենք, որ ավելի լավ լինի հիվանդների հետ: Իրենց փորձն են մեզ ներկայացնում, մենք էլ մեր կարճատեւ փորձն ենք ներկայացնում: Ֆրանսիայից ժամանած բժիշկ Ստեֆանի Պոնսը ասում է, որ սա ճգնաժամային իրավիճակ է եւ մեկ ամիս առաջ նույնն էր Ֆրանսիայում. «Հիմա աշխատում ենք մեր սխալների եւ հաջողությունների վրա բարելավվել դրությունը ձեր երկրում: Հայ բուժաշխատողների հետ արդեն ընկերացել ենք, անընդհատ քննարկումների մեջ ենք, նրանցից նույնպես շատ բան ենք սովորում»: Ֆրանսիացի բժիշկ Մաթիաս Ռոսինյոլն էլ ասում է, որ իրենց խնդիրն է թեթեւացնել վերակենդանացման բաժանմունքը եւ փոքրացնել ծանր հիվանդների թիվը: «Ամեն օր մարդիկ են մահանում, սա իսկապես պատերազմ է, որը կարող ենք հաղթել,եթե միավորենք բոլորիս ջանքերը»,-ասում է նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր