00:00:00

Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի․ առողջացածների թիվը 65-ն է

11:49, 21 հունիս 2020

Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում  է Արցախի տեղեկատվական շտաբը։ «ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր