00:00:00

Նազարբաևի մոտ կորոնավիրուսն առանց ախտանշանների է ընթանում․ խոսնակ

03:29, 21 հունիս 2020 Աշխարհ

Tengrinews լրատվական գործակալությանը երկրի առաջին նախագահի խոսնակ Այդոս Ուկիբայը հայտնել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն լավ է զգում, կորոնավիրուսային հիվանդությունը նրա մոտ առանց ախտանշանների է ընթանում:
«Նուրսուլթան Նազարբաևն իրեն լավ է զգում, հիվանդությունն առանց ախտանշանների է անցնում: Ջերմաստիճանը կայուն է, կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ աշխատնշաններ չեն նկատվում: Ղազախստանի առաջին նախագահը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրանց տվյալներով՝ անհանգստանալու կարիք չկա»,- ասել է Նազարբաևի խոսնակը:
Նրա խոսքով՝ Նազարբաևը շարունակում է աշխատել հեռակա ռեժիմով: Ինչպես խոսնակը հայտնել է, վերջին երեք օրում քաղաքական գործիչը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ:
Հունիսի 18-ին Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նրա հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, որի պատճառով Նազարբաևն ինքնամեկուսացվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր