16:25:46

ՀՀ-ն քաղաքական հետապնդումներով դարձել է Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը. Միքայել Մինասյան

01:59, 21 հունիս 2020 Քաղաքականություն

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն այսօր հրապարակած նոր տեսանյութում համեմատականներ է տարել ՀՀ ներկայիս իշխանության և Ադրբեջանի իշխանության միջև: «Ինձ մոտ ժպիտ են առաջացնում քաղաքական այն ուժերը, որոնք անընդմեջ գոռում և աղաղակում են, որ սա քաղաքական հետապնդում է՝ Նաիրա Զոհրաբյանից մինչև Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ, ՀՀԿ-ի վերնախավից մինչև ՀԿ-ներ: Ժողովուրդ, բոլորը գիտեն, որ սա քաղաքական է: Մի՛ անընդմեջ կրկնեք՝ 2+2 հավասար է 4: Այո՛, սա քաղաքական է, որովհետև ՀՀ-ն քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը, որը երբեք չի եղել: Մենք՝ բոլորս, հպատակն ենք այդ զույգի և մենք պարտավոր ենք երկրպագել այդ զույգին, եթե մենք ուզում ենք ապրել սուլթանատում: Իսկ եթե դուք չեք ուզում ապրել սուլթանատում, ուրեմն մենք պարտավոր ենք իրականության կռիվ տալ և հասկանալ, որ ՀՀ-ն չպետք է լինի մի ընտանիքի սեփականություն»,- ասել է Մինասյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31