00:00:00

Պեսկովը հայտարարել է, որ իր մոտ COVID-19-ի հակամարմիններ կան

02:15, 21 հունիս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով հիվանդացել է նոր տեսակի կորոնավիրուսով, տեղեկացրել է, որ իր մոտ COVID-19-ի հակամարմիններ կան: Նա դա ասել է Առաջին ալիքի եթերում, հայտնում է Gazeta-ն: Նա ասել է, որ հիվանդությունը տհաճ էր, հեշտ չէր ընթանում: Պեսկովի խոսքերով՝ ինքն արդեն վերադարձել է ակտիվ կյանքի: Նա նշել է, որ իր առողջությունը այժմ հրաշալի է։ «Ավելին, արդեն կան հակամարմիններ»,- ասել է Պեսկովը: Նա նաեւ հավելել է, որ հասարակական վայրերում պահպանում է «դիմակաձեռնոցային» ռեժիմը «Ինձ ավելի պաշտպանված եմ զգում»,- եզրափակել է Պեսկովը։ Նա հայտնել է, որ իր մոտ նոր կորոնավիրուսի վարակը մայիսի 12-ին է հայտնաբերվել։ Պուտինի մամուլի քարտուղարի կինը՝ Տատյանա Նավկան, պատմել է, որ իր ամուսինը ապաքինվելուց հետո հիվանդանոցից մայիսի 25-ին է դուրս գրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր