00:00:00

Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39.112 արձանագրություն

20:11, 20 հունիս 2020

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։ «Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր