00:00:00

Վրաստանը մտադիր է բացել Ռուսաստանի հետ սահմանն ու ժամկետ է որոշել

16:33, 20 հունիս 2020

Վրաստանի իշխանությունները արդեն որոշել են, որ կարող են բացել Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը՝ սահմանը։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ դեսպան Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Գազետան»։ «Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից։ Լավ կլիներ, եթե հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- ասել է պաշտոնյան։ Այդ անցակետը ռուս-վրացական սահմանին գործող միակ անցակետն է։ Դրանով է իրականացվում նաև Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության զգալի մասը, և անցակետի բացումը կարևոր է նաև Հայաստանի համար։ Անցակետը՝ սահմանը, փակվել է մարտի կեսերին ու հայկական բեռների համար բացվել է բացառիկ դեպքերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր