00:00:00

Արցախում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք է գրանցվել. 5 վարակակրի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել

15:48, 20 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող հինգ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր