00:00:00

ԱՄՆ իշխանությունները մտադիր են դադարեցնել մի քանի տեսակի վիզաների տրամադրումը

11:13, 20 հունիս 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մի քանի օրվա ընթացքում հայտարարել մի քանի տեսակի վիզաների տրամադրման դադարեցման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times-ին: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Թրամփը կստորագրի համապատասխան հրամանագիրը: Արդյունքում ամերիկյան ընկերություններին դժվար կլինի աշխատանքի ընդունել այլ երկրներից քաղաքացիների, այդ թվում ծրագրավորողների եւ այլ մասնագետների, նույնիսկ եթե նրանք ավարտել են ԱՄՆ բուհերը:
Այդ միջոցը, հավանաբար, կանդրադառնա սեզոնային աշխատողների վրա:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները, հավանաբար, կդադարեցնեն կամ կսահմանափակեն մի շարք ծրագրեր, որոնք ենթադրում են ԱՄՆ եւ այլ երկրների միջեւ մշակութային փոխանակման անցկացում: Սահմանափակումները կգործեն նաեւ 2021 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր