00:00:00

Այսօր ժամը 10։00-ից 19։00-ն փակ կլինի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

10:40, 20 հունիս 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 10։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր