00:00:00

«Հիմա էսքանից հետո կարծում եմ լուչշե մարդ ղազագիր գրած լինի, քան սենց փորձի տեղավորվել…». Միհրան Պողոսյան

23:49, 19 հունիս 2020

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իսկ դուք գիտեիքն որ Արփի Դավոյան անուն ազգանունով պատգամավոր կա, ով այսօր դիմել է ՄԻՊ֊ին և խնդրել է պարզել ու պատժել Վարչապետի ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարողներին ու ի՞նչ է պատասխանել ՄԻՊ֊ը, դե բռնվեք.. ՄԻՊ֊ը մեր Արփուշին հերթական անգամ հատուկ պարզաբանել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն և բոլորին` այդ թվում Արփուշին, ևս մեկ անգամ հորդորել է ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները: Հիմա էսքանից հետո կարծում եմ լուչշե մարդ ղազագիր գրած լինի, քան սենց փորձի տեղավորվել… Ու սրանք հերիք չի օրենք են ընդունում (որը ոչ էլ կարդում են, սպիտակ թուղթ լինի քվեարկեն) դեռ մի բան էլ Սահմանադրության փոփոխություն են նախաձեռնում…»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր