00:00:00

ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում.Արման ԱբովյանՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում.Արման Աբովյան

23:38, 19 հունիս 2020

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի։ Բավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի։ Օրինակ, ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։ Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ և բնականաբար դա ԲՀԿ֊ն է։ Երբ կորոնավիրուսի համավարակը, դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը և թքած ունենալով հասարակ մարդկանց անվտանգության վրա ՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ (հետագայում արդարանալով, թե բա՝ չգիտեինք), իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ՝ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմությանը  վարկաբեկող շինծու  նյութեր է տարածում, իսկ այդ ընթացքում մարդիկ շարունակում են մահանալ։ Կամ մեկ ուրիշ օրինակ, երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները (ուժային և տարատեսակ ՊՕԱԿ֊ներ) արտաքին վտանգները կանխելու փոխարեն, զբաղված են կատաղի պայքարով կրկին՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի դեմ։ Ադրբեջանցիները և թուրքերը հայկական տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես իրենց տանը գողանալով հայկական տեղեկատվական գաղտնի նյութերը , իսկ ՊԵՏԱԿԱՆ տեղեկատվական կառույցները զբաղված են ՀՀ պատգամավորների,   ԲՀԿ անդամների գաղտնալսումներով և զուգահեռաբար կազմակերպում լկտի և ստահոդ տեղեկատվական տեռոր մեր հանդեպ,  հայկական սոցիալական տիրույթներում և իրենց գրպանների  լրատվամիջոցներում (չմոռանամ ասել, որ շինծու և կեղծ լուրերի տարածման առաջամարտիկներ են նաև իշխանական պատգամավորները... Հիշեցենեմ, որ այս պատգամավորները, ի դեպ հարկատուներից աշխատավարձ են ստանում)։ ...շարունակելի»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր