00:00:00

ԼՀԿ-ն կեղտոտ սուտ է համարում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին լուրը

22:08, 19 հունիս 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հերքում են լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ԼՀԿ-ն հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: «Խորհուրդ եմ տալիս 1in.am-ին արագ հեռացնել կամ հերքել այս կեղտոտ ապատեղեկատվությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը: Առողջ եղեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր