00:00:00

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ. Քննարկելի են նաեւ ներքաղաքական զարգացումները

21:30, 19 հունիս 2020

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։ Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները, ընդգծել ՀՀ-ՌԴ միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը: Հանդիպումն ընթացել է երկկողմ վստահության մթնոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր