00:00:00

Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

23:25, 19 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ հունիսի 19–ին, հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին: Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր