00:00:00

Չինաստանը հայտարարում է, որ երբեք հնդիկ զինվորների չի ձերբակալել

23:04, 19 հունիս 2020 Աշխարհ

Չինաստանը հայտարարում է, որ երբեք հնդիկ զինվորների չի ձերբակալել հնդկական լրատվամիջոցներից ստացված տեղեկություններից հետո առ այն, որ չինական կողմն ազատ է արձակել 10 զինվորի: Հնդիկ պաշտոնյաները նաեւ հերքել են, որ հնդիկ զինվորները գտնվել են անազատության մեջ Չինաստանում, հայտնում է AP-ն: Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինական կողմը ոչ մի հնդկական զինվորի չի ձերբակալել: Չինաստանը մեղադրում է Հնդկաստանին իրենց սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական բախման մեջ, որի հետեւանքով 20 մարդ էր զոհվել: Չժաոն հավելել է, որ երկու կողմերն էլ շարունակում են կապ պահպանել դիվանագիտական ​​եւ ռազմական ուղիներով: «Հուսով ենք, որ Հնդկաստանը կկարողանա աշխատել Չինաստանի հետ՝ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը պահպանելու համար»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր