00:00:00

Չեմ կարողանալու մասնակցել Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը՝ Պուտինին

21:44, 19 հունիս 2020 Աշխարհ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ տեղեկացնում է, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նամակում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ,  ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղեւորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել եւ համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջեւ: Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետեւելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին եւ անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար: Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության եւ Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր