00:00:00

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ եւ ամպրով. Առանձին վայրերում՝ կարկուտ

19:15, 19 հունիս 2020

Հանրապետության տարածքում հունիսի 19-ին, 20-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 17-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +32+34: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+29, Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+33, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +31+33, Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+34, Արմավիրում: գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+34, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+34, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +33+37, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+30, Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+30 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +33+37):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր