00:00:00

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիրում . նաեւ դիմակներ են բաժանում

17:25, 19 հունիս 2020

Հունիսի 19-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Արմավիր քաղաքի հանգստի գոտիների բացօթյա տաղավարներում քաղաքացիների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ առնվազն 1․5 մ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության, դիմակները պատշաճ կրելու կանոնների, մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ։ Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակում, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը: Դիմակ չկրող մեկ քաղաքացու նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն, իսկ Տեսչական մարմնի կողմից անվճար տրամադրվել  է մեկանգամյա օգտագործման դիմակ։ Ըստ անհրաժեշտության դիմակներ տրամադրվել են նաեւ այլ քաղաքացիների։ Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են ամեն օր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր