00:00:00

Հայաստանում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի

03:10, 19 հունիս 2020 Տնտեսություն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած օրինագիծն ընդունվեց 83 «կողմ» և 16 «դեմ» ձայներով: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով: Առաջարկվում է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել նաև փոստային կապի ազգային օպերատորին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր