00:00:00

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

02:44, 19 հունիս 2020 Քաղաքականություն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկվում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության համար:
«Գործող օրենքն այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսության և ռադիո ոլորտը: Սահմանադրությամբ մենք ունենք անկախ պետական մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունները, այնինչ, գործող իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք գործող օրենքով չեն կարգավորվում»,- փաթեթի ներկայացման ընթացքում նշել էր Վահագն Թևոսյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր ու աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: Պատգամավոր Վահագն Թևոսյանը հավելել էր, որ անհրաժեշտ է օրենսդրական փաթեթն ընդունել մինչև հուլիսի 20-ը: «2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Անհրաժեշտություն է առաջանում, հենց շահառուների շահով պայմանավորված, որպեսզի մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական խնդիր չառաջանա»,- հայտնել էր Թևոսյանը: Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 98 «կողմ» ձայնով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր