00:00:00

Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Իրաքի հյուսիսում

01:56, 19 հունիս 2020 Աշխարհ

Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Հյուսիսային Իրաքում քուրդ ապստամբների վրա հարձակումներից հետո, Reuters գործակալությանը հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ հայտարարելով, որ այդ ջանքերը «կապահովեն եզրագծի անվտանգությունը»: Անկարան երկու օպերացիա է նախաձեռնել Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ ի պատասխան իբր, իր իսկ խոսքերով, ավելի հաճախացած քրդական հարձակումներին երկրների միջեւ սահմանի երկայնքով թուրքական բանակի հենակետերի վրա: Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ցանկացել էր անանուն մնալ, ասել է, որ Անկարան օպերացիաները սկսել է Իրաքի իշխանությունների հետ բանակցություններից հետո՝ «սահմանը զինյալներից ազատելու եւ ՔԱԿ-ի ուժերը, երթուղիներն ու նյութատեխնիկական հնարավորությունները թիրախավորելու համար»: Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրեին հայտարարել էին, որ Թուրքիայի եւ Իրանի ռազմական միջամտությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը: Երեքշաբթի Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը հայտարարել էր, որ իրեն կանչել են Իրաքի արտաքին գործերի նախարարություն թուրքական օպերացիայի կապակցությամբ: Սակայն բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Անկարայի ջանքերը կշարունակվեն: «Օպերացիայի տեւողություն հասկացություն գոյություն չունի. այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի, քանի դեռ չի հասել իր նպատակին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր