00:00:00

«Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը». Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն

01:28, 19 հունիս 2020 Քաղաքականություն

«Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը». Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը խիստ մտահոգություն է հայտնում վերջին օրերին ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ: Հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունը քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, այն բանից հետո, երբ նա քննադատեց Կառավարությանը մի շարք հարցերի, այդ թվում ՝ կորոնավիրուսային ճգնաժամի լուծման վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են քվեարկությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին աջակցող ցուցարարները ձերբակալվել են Խորհրդարանի շենքի դիմաց: Քվեարկությունից քիչ առաջ ՝ կիրակի վաղ առավոտյան, Ազգային անվտանգության ծառայության ուժերը գրոհել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակները և պարոն Ծառուկյանի առանձնատունը: «ԵՊՌ» կուսակցության գործադիր տնօրեն Ռիչարդ Միլսոմը նշում է. «Երկու տարի առաջ հեղափոխության և նոր ու ավելի բաց երկրի խոստումը Հայաստանի Հանրապետության համար շրջադարձային պահ էր: Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը»: ԵՊՌ կուսակցությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: https://www.youtube.com/watch?v=5zB5gCgKOn0&feature=youtu.be&fbclid=IwAR0IQXNVJk_eZg0str-pRyqHHsmuU06iKcSP6KIBZ_agcI4D0yDVqskKSTs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր