00:00:00

Գերմանիայի ԱԳՆ-ը պատժամիջոցներով սպառնացել է Ռուսաստանին

20:56, 18 հունիս 2020 Աշխարհ

Այն բանից հետո, երբ Գերմանիայի Դաշնային դատախազությունը Մոսկվային մեղադրել է Բեռլինում չեչեն նախկին դաշտային հրամանատար Զելիմհան Հանգոշվիլիի պատվիրված սպանության մեջ, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով: «Դաշնային կառավարությունն իրավունք կվերապահի այդ գործով հետագա գործողություններ ձեռնարկել»,-հայտարարել է նա, հաղորդում է DW-ը: Մաասի խոսքով՝ այդ նույն օրը ՌԴ դեսպանը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ: Նա իրավիճակը լուրջ է անվանել: Նա նաեւ նշել է, որ Գերմանիայից արտաքսվել է 2 ռուս դիվանագետ: Երկրորդ չեչենական պատերազմի տարիների նախկին դաշտային հրամանատար Զելիմհան Հանգոշվիլին, ում Ռուսաստանը մեղադրում է ահաբեկչության մեջ, գնդակահարվել է Բեռլինում 2019-ի օգոստոսին: Ենթադրյալ մարդասպանը՝ ՌԴ քաղաքացին, նույն օրը ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր