00:00:00

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում փոփոխություններ են նախատեսվել

20:29, 18 հունիս 2020 Տնտեսություն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած նախագիծը ներկայացնելիս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ փոփոխոթյուններ են նախատեսվել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում: «Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով: Առաջարկվում է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել փոստային կապի ազգային օպերատորին»,- ասաց Սաիյանը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր