00:00:00

Ծառուկյանի թիրախային ելույթն ու իշխանության վախը

15:36, 18 հունիս 2020

Մի քանի օր է հայաստանյան քաղաքական, հասարակական ու վերլուծական միքտը կենտրոնացած է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Իշխանությունը գործընթացները որակում է իրավական, ԲՀԿ-ն ու արտախորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերը՝ քաղաքական։ ԲՀԿ-ի շուրջ ռեպրեսիվ գործընթացները սկսվեցին այն բանից հետո, երբ այդ քաղաքական ուժը հայտարարեց, որ կառավարությունը ձախողվել է, եւ 100 տոկոսով պետք է փոխվի։ ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում նկատենք բացառապես առողջ քննադատություն էր։ Ծառուկյանն ասաց այն, ինչը հայտնի է բոլորին, ինչի մասին խոսում են փողոցում, նույն այն փողոցում, որտեղ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Առավել քան ակնհայտ է, որ իշխանությունների հարձակումները ԲՀԿ-ի ուղղությամբ միտված են բացառապես շեղելու հանրությանը համաճարակից։ Այն, որ Հայաստանում կորոնավիրուսը վաղուց դուրս է եկել վերահսկողությունից, և պատճառն անշուշտ իշխանությունների ապաշնորհ գործունեությունն է, պատասխանատուների իրար հակասող, իրարամերժ հայտարարություններն ու որոշումները թերևս հայտնի է բոլորին։ Որքան էլ իշխանությունը ջանա մեղքը բարդել ՀՀ հպարտ քաղաքացու վրա, սեփական սխալներից և բացթողումներից խուսափել եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում հնարավոր չի լինի։ Տևական ժամանակ է իշխանական վերնախավը, ամենատարբեր տրամաչափի չինովնիկներ հայտարարում են, թե անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ձեռքերը պարբերաբար ախտահանել։ Քաղաքացիները, կամ գոնե հանրության զգալի հատված ակնհայտորեն պահպանում է հակահամաճարակային կանոնները։ Այս մասին հստակ գիտի նաեւ իշխանությունը, բայց անհրաժեշտ է թերացումները, վարակն ու մահերի այլ պատճառ գտնել և իշխանությունը տվել է դրա լուծումը՝ մեղավորը ՀՀ քաղաքացին է։ Եթե իշխանության համար խիստ կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացու առողջությունը, ապա ինչպես է ստացվում, որ նույն այդ քաղաքացիների մոջ մտնող ոստիկանների առողջությունը նրան քաղաքական գործընթացների ժամանակ չի հուզում։ Երեկ օրինակ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց իշխանությունը կենտրոնացրել էր մեծ թվով ոստիկաններ։ Նրանք ոչ միայն դատարանի բակում էին, այլև փողոցի ամբողջ երկայնքով, կողք- կողքի կանգնած։ Զավեշտն հասնում էր այն աստիճանի, որ երեսուն ոստիկան իրար կողքի կանգնած հորդորում էին 3 հոգու իրարից հեռավորություն պահպանել։ Ու՞մ է պաշտպանում իշխանությունը եւ ի՞նչից է վախենում։ Այս հարցերի պատասխանն առավել քան ակնհայտ է։ Գագիկ Ծառուկյանը խփել է ճիշտ թիրախին, իշխանությունը հիմա առաջնորդվում է սեփական վախերով, իշխանությունը կորցնելու վախերով։ Տեղի ունեցող գործընացները ասվածի ապացույցն են։ Քաղաքական տարբեր շոուներով շեղել հանրության ուշադրությունը համավարակից, որպեսզի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած փողոցը դատարկ մնա, իսկ պատասխանատուները շարունակեն իրենց անպատասխանատու գործելաոճը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր