00:00:00

Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները․ կգործեն հերթապահ մանկապարտեզներ

14:57, 18 հունիս 2020

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1․ Կենտրոն - թիվ 1 2․ Արաբկիր - թիվ 25, թիվ 31 3️․ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50 4️․ Ավան - թիվ 52 5️․ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62 6️․ Էրեբունի - թիվ 64, թիվ 66 7️․ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96 8․ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114 9️․ Նորք-Մարաշ - թիվ 122 10․ Նուբարաշեն - թիվ 125 11․ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139 12․Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157 Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր