ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բոլթոնի գրքում ընդգրկված գաղտնի տեղեկությունը խախտում է օրենքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նա խախտել է օրենքը: Դա գաղտնի տեղեկություն է, եւ նա թույլտվություն չի ունեցել»,-հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Նա գովել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբեր Լայտհայզերին, որը Կոնգրեսում լսումների ժամանակ հերքել է Բոլթոնի այն պնդումները, որ Թրամփը մտադիր էր Չինաստանից օգնություն խնդրել երկրորդ ժամկետով ընտրվելու համար: