00:00:00

Արսեն Թորոսյանը հորդորեց կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է ձեռք բերել բժշկական դիմակներ

12:25, 18 հունիս 2020

Այսօր կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրեց բոլորին չկրել կտորե դիմակներ, եթե հնարավոր է կրել բժշկական եռաշերտ դիմակներ: Թորոսյանը հիշեցրեց ավելի վաղ հնչած խնդրանքը՝ եթե կան ֆինանսական խնդիրներ, հնարավոր չէ գնել բժշկական դիմակներ, կարելի է կրել նաև կտորե դիմակներ, որոնք սակայն չեն կարող փոխարինել բժշկականին. «Մենք հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակ կրելը: Ես խնդրում եմ կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում: Այսինքն, կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական խնդիրներով հիմնավորված լինի, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառներով: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ 60-ից բարձր տարիք ունեցողները պետք է պարտադիր կրեն բժշկական եռաշերտ դիմակներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր