00:00:00

444 մարդ ծանր վիճակում են, 131-ը՝ ծայրահեղ ծանր. Ա. Թորոսյան

12:23, 18 հունիս 2020

«Առավոտյան ժ. 9։00-ի դրությամբ ունենք 143 հոգի, որոնք կարիք ունեն COVID-ի հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որոնցից 25-ը գտնվում են տանը՝ 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունենք հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության։ Տանը գտնվող քաղաքացիներից, բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ պացիենտներ չունենք։ Սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ մասնագիտացված կենտրոններում, որտեղ կորոնավիրուսի նեղ մասնագիտացված բուժում չի նշանակվում, և կարիք ունեն տեղափոխվելու մասնագիտացված հիվանդանոցներ։ 444 հոգի ծանր վիճակում են, 131-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 39 հոգի գտնվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի վրա»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նախարարը խոսեց հիվանդանոցային ծանրաբեռնվածությունից, շեշտեց, որ 263 ռեանիմացիոն մահճակալ կա այս պահին, որոնց տրամադված են կորոնավիրուսով վարակվածներին. «Երկու շաբաթ առաջ դրանք մոտավորապես 200 էին, միևնույն է ազատ տեղեր պրակտիկորեն չկան, հատուկենտ ազատ տեղեր են. դրանք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները շատ արագ փորձում են թեկուզ մի թեթև ծանրացող պացիենտին տանել ռեանիմացիոն բաժանմունքներ, որպեսզի կանխարգելեն վատացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր