00:00:00

Վրաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է հինգով

16:16, 18 հունիս 2020 Աշխարհ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է հինգով եւ, ըստ StopCov կառավարական կայքի, կազմել է 893 դեպք: COVID-19-ից բուժման նոր դեպքերի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից 731 մարդ է բուժվել: 14 մարդ մահացել է: Ներկայումս 2.710 մարդ գտնվում է կարանտինում, 267-ը՝ հիվանդանոցներում: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր