00:00:00

Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել․ վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում

15:55, 18 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին,irakanum.am-ը տեղեկանում է Արցախ տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել: Ի ուրախություն բոլորի՝ ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հատել է 56-ի սահմանը: COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդությունն արդեն հաղթահարել է 56 մարդ, թեստավորումների քանակը 1520 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր