00:00:00

«Հրապարակ». Վենետիկը փրկեց Արմեն Սարգսյանին

13:15, 18 հունիս 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։ Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները ՍԴ-ի «ճգնաժամը» լուծելու համար մի քանի հարցերի վերաբերյալ դիմում են գրել Վենետիկի հանձնաժողովին, դրանցից մեկն էլ հանրաքվեն ԱԺում չեղարկելու հնարավորության մասին է։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր