00:00:00

Ոստիկանները դատարանի մոտից բերման ենթարկեցին շուրջ 15 քաղաքացիների

00:56, 18 հունիս 2020 Քաղաքականություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրի դիմացից քիչ առաջ ոստիականները բերման են ենթարկել մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ աղջիկների։ Ոստիկանները պարբերաբար հայտարարում էին, հավաքը դադարեցնելու անհրաժեշտության մասին, ինչին հաջորդեց քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը։
Ըստ մամուլի հրապարակումների նրանք ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչներ են։ Այս պահին դատարանի բակում են ԲՅԿ–ական պատգամավորները, ՀՅԴ ներկայացուցիչներ, Ծառուկյանի աջակիցներ։ Քիչ առաջ այստեղ եկավ նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Հիշեցնենք, որ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունն է քննվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր