00:00:00

Ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական կարիերա անողների վզներից բռնելու է եւ այս դահլիճից դուրս շպրտի. Փաշինյան

18:13, 17 հունիս 2020

Ուզում եմ ցավով արձանագրել, որ կան դեռեւս մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձեւավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Այս ամսին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով պաշտպանության նախարարի մասին հեգնանքով արտահայտված պատգամավոր տիգրան Ուրիխանյանին։ «Խոսքն այնպիսի մարդկանց մասին է, որոնց քաղաքական կարերիան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր։ Ուզում եմ ասել նաեւ, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելը կարող է իրենց համար կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Սա անընդունելի է եւ համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց եւ ուժերին, վզներից բռնելու է եւ այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու, ես դրանում այդքան չեմ կասկածում»,– ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր