00:00:00

Փարիզի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ասադի հորեղբորը

22:15, 17 հունիս 2020 Աշխարհ

Փարիզի դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հորեղբորը` Ռիֆաթ Ասադին, դատապարտել է 4 տարվա բանտարկության` փողերի լվացման և սիրիական կառավարության պետական միջոցների յուրացման համար: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:
82-ամյա Ռիֆաթ Ասադը ներկա չի եղել դատական նիստին, նրա դիրքորոշումը ներկայացրել են փաստաբանները: Ասադը մասնավորապես մեղավոր է ճանաչվել փողերի լվացման և սիրիական կառավարության պետական միջոցների յուրացման համար 1996-ից 2016 թվականներն ընկած ժամանակահատվածում: Նշվում է, որ դատարանը որոշել է նաև առգրավել Ասադի ունեցվածքը: Ռիֆաթ Ասադը Սիրիայից արտաքսվել է 1983 թվականին` պետական հեղաշրջման փորձից հետո, սակայն արդեն 1984 թվականին նշանակվել էր երկրի փոխնախագահի պաշտոնում: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1998 թվականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր